Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
26.07.2016 | 01:03

... թե քոչարյանականները, որոնք դեֆակտո Խորենացու փողոցի միտինգների կոորդինացիոն խորհրդի առանցքն են, ունեն մաքսիմում-մինիմում ծրագրեր:

Մաքսիմում ծրագիրը նախատեսում է ամբողջովին իշխանությունը վերցնելու քայլեր, մինիմումը` ճնշումներով հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը տեղի տա ու Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: «Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է»՝ կարծում են նրանք:

Դիտվել է՝ 9653

Մեկնաբանություններ